Վերապատրաստման դասընթաց՝ «Գրքերի ապահով աշխարհում»

07.09.2026

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

«IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 7-ին մեկնարկեց «Գրքերի ապահով աշխարհում» խորագրով եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը նվիրված է գրքի և ընթերցանության միջոցով երեխաների համար ապահով և աջակցող միջավայրի ստեղծմանը։

📌Դասընթացը նվիրված է գրքի և ընթերցանության միջոցով երեխաների համար ապահով, աջակցող և վստահելի միջավայրի ստեղծմանը։

📖 Վերապատրաստման առաջին օրը մասնակիցները ծանոթացան բիբլիոթերապիայի նշանակությանը, հնարավորություններին և այն կարևոր դերին, որը կարող է ունենալ ընթերցանությունը դժվարությունների միջով անցնող և ծանր հոգեվիճակում գտնվող երեխաներին աջակցելու, նրանց ապրումակցելու և հույս ներշնչելու գործում։

👩‍🏫 Դասընթացավար Էլլա Բերթաուդը ներկայացրեց, թե ինչպես կարելի է գրքի, պատմության և ընթերցանության միջոցով երեխաների համար ստեղծել անվտանգ ու վստահելի միջավայր։

💬 Քննարկվեցին նաև բարձրաձայն ընթերցանության առանձնահատկությունները, երեխաների հետ արդյունավետ հարցուպատասխանի մեթոդները և ընթերցանության ընթացքում ազատ ու ապահով մթնոլորտի ձևավորման կարևորությունը։

💬Էլլա Բերթաուդը հատկապես կարևորեց ճիշտ միջավայրի ստեղծումը, ընդգծելով՝ որ երեխան պետք է իրեն զգա ապահով և ընդունված։

🤝 Վերապատրաստման ընթացքում գրադարանավարները քննարկումների և գործնական աշխատանքների միջոցով անդրադարձան գրքերի ընտրության, ընթերցանության կազմակերպման և երեխաների հետ շփման արդյունավետ մեթոդներին։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել