Գրադարանը` Բոլոնիայի մանկական գրքի միջազգային տոնավաճառին
26.04.2026
Ապրիլի 13–16-ը, Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացվեց Բոլոնիայի մանկական գրքի միջազգային տոնավաճառ 2026-ը, որը հերթական անգամ համախմբեց մանկապատանեկան գրքի ոլորտի առաջատար մասնագետներին՝ դառնալով կարևորագույն միջազգային հարթակ մասնագիտական երկխոսության և համագործակցության համար։
Գրադարանը, որպես IBBY-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային խորհուրդ) անդամ, ակտիվ մասնակցություն է ունեցել տոնավաճառի աշխատանքներին։
Գործուղման օրակարգը հագեցած էր մասնագիտական քննարկումներով և հանդիպումներով, որոնք ընդգրկում էին ոլորտի կարևորագույն թեմաները։
Գրադարանի ներկայացուցիչը մասնակցել է IBBY-ի առանցքային միջոցառումներին՝
IBBY-ի ամենամյա մամուլի ասուլիսին, որի ընթացքում ներկայացվել են կազմակերպության հիմնական ծրագրերն ու ռազմավարական առաջնահերթությունները։
«Ընթերցողների սերնդի ապագան կառուցելով» քննարկմանը, որի շրջանակում անդրադարձ է կատարվել ընթերցանության խթանման արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև մշակութային քաղաքականության արդի մոտեցումներին։
IBBY Եվրոպական ցանցի հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և ոլորտում առկա մարտահրավերները։
«Մանկական գրականությունը գրաքննության պայմաններում և ընթերցելու իրավունքը» թեմայով քննարկմանը, որի ընթացքում բարձրացվել են կարևոր հարցեր՝ կապված խոսքի ազատության, գրականության հասանելիության և երեխաների ընթերցանության իրավունքի պաշտպանության հետ։
Տոնավաճառին մասնակցությունը կարևոր հնարավորություն է հանդիսացել գրադարանի համար՝ որպես IBBY-ի անդամ, միջազգային հարթակում ներկայացնելու իր գործունեությունը և ծանոթանալու ոլորտի համաշխարհային միտումներին։
Ձեռք բերված կապերը հիմք են ստեղծում նոր համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային համագործակցության ընդլայնման և գրադարանային ոլորտում նորարարական փորձի ներդրման համար։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը
Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս
Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան