
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում սեպտեմբերի 22-ից 25-ը գրադարանավարների համար հերթական քառօրյա դասընթացն էր կազմակերպվել, այս անգամ ՝ նվիրված արհեստական բանականության գործիքների կիրառմանը։ Դասընթացը վարում էր արհեստական բանականության փորձագետ Շավարշ Կարապետյանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են արհեստական բանականության գործնական կիրառությանը, սովորել ստեղծել վիրտուալ օգնականներ, որոնք կարող են լինել խորհրդատու և աջակցել գրադարանային առօրյա աշխատանքներն ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու հարցում։
Գրադարանավարները սովորել են նաև արհեստական բանականության միջոցով ստեղծել շնորհանդեսներ, գրքերի վիդեոնկարագրություններ, ձևակերպել արդյունավետ հարցումներ։
Շավարշ Կարապետյանը ներկայացրել է ճիշտ և սխալ ձևակերպված հարցումների տարբերությանը, դրանց արդյունքում ստացվող պատասխանների որակը, ներկայացրել է ձայնային հրահանգների կիրառման հմտությունները։
Մասնակիցները ծանոթացել են նաև արհեստական բանականության գործիքների համակարգային կիրառման հնարավորություններին։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()













