Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը COP17-ի շրջանակում մասնակցում է Կանաչ գոտում կազմակերպվող միջոցառումներին՝ ներկայացնելով իր բնապահպանական նախաձեռնություններն ու «Կանաչ գրադարանից դեպի կանաչ մոլորակ» խորագիրը։
Այսօր գրադարանի ներկայացուցիչները ներկայացրել են տեսանյութ, որտեղ ցուցադրվել են բնապահպանական մարտահրավերները, կանաչ գրադարանների գաղափարները, բնապահպանական ծրագրերում գրադարանների դերակատարումը։
«Կանաչ գրադարանից դեպի կանաչ մոլորակ» խորագրով տեսանյութում ցուցադրվեց, թե ինչպես է գրադարանը ձգտում համապատասխանել ժամանակակից կանաչ գրադարանի չափանիշներին՝ համադրելով էկոլոգիական կրթությունը, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքն ու համայնքային ներգրավվածությունը։
Կանաչ գրադարանը պարզապես գրքերի պահպանման վայր չէ, այլ միջավայր է, որտեղ բնապահպանական գաղափարները դառնում են ամենօրյա գործունեության մաս։ Մանկական խաղերի, հեքիաթների և կրթական ծրագրերի միջոցով երեխաների մեջ ձևավորվում է բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք։ Այսպիսով գրադարանի նպատակն է խնայել ռեսուրսները և նպաստել հասարակության շրջանում էկոլոգիական մտածողության ձևավորմանը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է «Անձնվեր ծառը» խորագրով ստվերային ներկայացումը, տաղավարների մոտ շրջող երեխաների համար ընթերցվել է համանուն պատմվածքը, ապա եղել է քննարկում։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը
Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս
Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան