Տավուշի և Լոռու մարզերի սահմանամերձ գյուղերի 70 երեխա մասնակցել է Գրքի ճամբարին

17.08.2022

Ընթերցանության խթանման նպատակով Տավուշի և Լոռու մարզի սահմանամերձ գյուղերի երեխաները ներգրավվել են «Գրքի ճամբար մարզերի երեխաների համար» ծրագրում: Ծրագրի շահառու են Տավուշի մարզի Աչաջուր ու Պառավաքար և Լոռու մարզի Նեղոց գյուղերի ավելի քան 70 երեխաներ, ովքեր հուլիս և օգոստոս ամիսներին մասնակցեցին «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ IBBY Yamada հիմնադրամի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայաստանի Մշակութային Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված հանդիպումներին:

Ծրագրի շրջանակներում 2022թ. հուլիսին երեխաների համար կազմակերպվել է շրջայց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սրահներում, նրանք մասնակցել են գրքային ընթերցումների ու քննարկումների, հանդիպել են մանկագիրների, այցելել են Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն ու «Անտարես» հրատարակչության տպարան: Օգոստոսին մայրաքաղաք ժամանած երեխաների հարազատ գյուղեր փոխադարձ այցով եղան գրադարանի աշխատակիցները: Երևանյան մեկօրյա ճամբարի ընթացքում երեխաներին տրվել էր ընթերցանության ցանկ և երկու շաբաթ ժամանակ դրանք ընթերցելու համար։ Մարզերում կազմակերպված հանդիպումների ժամանակ երեխաները խաղ-մրցույթի մասնակից դարձան, ընթերցեցին հատվածներ կարդացած հեքիաթներից, պատասխանեցին դրանց վերաբերյալ հնչած հարցերին։ Հանդիպման երկրորդ հատվածում երեխաներին տրվեց հանձնարարություն հորինել հեքիաթ, որն այնուհետ անհրաժեշտ էր նկարազարդել:

«Գրքի ճամբար մարզերի երեխաների համար» ծրագրի նպատակն է նպաստել մանկապատանեկան ընթերցանության մշակույթի համաչափ զարգացմանը Հայաստանի ողջ տարածքում, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել