Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը

16.02.2023

2023թ. փետրվարի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդեսը կտևի երեք օր: Փակման միջոցառումը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, որը նաև Հ. Թումանյանի ծննդյան օրն է: 

Եռօրյա միջոցառումների շրջանակում գրադարանում նախատեսվում է անցկացնել գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ: Կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, քուիզներ, վիկտորինաներ, վարպետաց դասեր, գրքերի նկարազարդումներ, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի դիտումներ ու երաժշտական ունկնդրումներ: 

Արդեն երկրորդ անգամ գրադարանի նախաձեռնությամբ կանցկացվի «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-ին ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին գրքեր կնվիրեն:

«Հեքիաթի դեսպան մայրերը» խորագրի ներքո գրադարանի փոքրիկ հյուրերի համար հեքիաթ կընթերցի բլոգեր, երգչուհի Մարիաննա Վարդանյանը: Տոնավաճառի օրերին այցելուները հնարավորություն կունենան նաև համալրել իրենց անձնական գրադարանները հրատարակչություններից ձեռքբերված զեղչված գրքերով:

Տոնավաճառի փակման օրը տեղի կունենա գրադարանի արդեն ավանդական դարձած «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցանականեր կհանձնվեն 2022թ. լավագույն ընթերցողներին: 

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել