Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթն ամփոփվել է

08.04.2024


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագիրը:

 

 

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ, մանկագիրներ`Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը, Օլգա Դարյանը, Ալվարդ Հովսեփյանը և Տիգրան Նիկողոսյանը:

 

 

Ամեն տարի անցկացվող այս միջոցառման նպատակն է մեծացնել մանուկների ու պատանիների հետաքրքրությունը գրքի ու գրականության նկատմամբ, ծանոթացնել ժամանակակից հայ գրողներին և նրանց ստեղծագործություններին:

 

 

Միջոցառումը մեկնարկել է տարբեր տարիներին գրադարանում կազմակերպած «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի մասին պատմող տեսանյութի ցուցադրությամբ: Այնուհետև Երևանի թիվ 141, թիվ 79 դպրոցների, Եղեգնուտ ու Նորաբաց գյուղերի դպրոցների սաները մանկագիրներին ողջունել են և ընթերցել հատվածներ նրանց ստեղծագործություններից:

 

 

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպման ընթացքում երեխաների հետ խոսել է ժամանակակից հայ գրականության, ընթերցանության նշանակության և այդ ճանապարհին գրական բացահայտումներ անելու կարևորության մասին:

Միջոցառմանը ներկա մյուս գրողները ևս երեխաներին իրենց ուղերձներն են ուղղել` լավ սովորել, գրքեր ընթերցել, այդ ճանապարհին բացահայտումներ անել և գտնել տարբեր հարցերի պատասխաններն ու բանալիները գրքերի միջոցով: Նրանք բոլորը միակարծիք են`գիրքը մարդու լավագույն բարեկամն է:

 

 

Նշենք, որ գրական շաբաթի բացումը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքում: Այնուհետև, Հայաստանի գրողների միության աջակցությամբ գրքերի քննարկումներ, հեքիաթապատումներ ու երաժշտական ցերեկույթներ են կազմակերպվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում և հանրապետության ողջ տարածքում:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել