
2023 թ. մայիսի 24-26-ը Ուզբեկստանի Բուխարա քաղաքում Ուզբեկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության գործակալության և Ազգային գրադարանի հրավերով Խնկո Ապոր անվ. ազգային մանկական գրադարանը «Central Asia 2023: Համացանցը և տեղեկատվական-գրադարանային ռեսուրսները գիտության, կրթության, մշակույթի մեջ և բիզնեսում» XVI միջազգային համաժողովի շրջանակում մասնակցում էր «Գիրքը և ընթերցանությունը՝ հանրության զարգացման ռեսուրսներ» խորագրով ֆորումին, որը գործում էր մեկնարկային լիակազմ նիստի և 5 թեմատիկ նիստերի ձևաչափով: Գրադարանի անձն. կառ. ղեկավար Գայանե Կարապետյանը «Գրքի հանրահռչակումը և ընթերցանության խթանումը ԱՊՀ երկրների մանկական գրադարաններում» թեմատիկ նիստին ներկայացավ «Ընթերցողների դաստիարակությունը և ընթերցանության խթանումը Խնկո Ապոր անվ. ազգային մանկական գրադարանում» զեկույցով, զուգահեռ ներկայացվեց նաև գրադարանի գործունեության վերաբերյալ շնորհանդես-սահադիտում: Մասնակցությունը քայլ էր Ուզբեկստանի, Ռուսաստանի և այլ երկրների փորձը ուսումնասիրելու, գրադարանների համագործակցությանը և մասնագիտական հաղորդակցմանը նպաստելու ուղղությամբ:
Ծրագիրը համաֆինանսավորվում էր ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի կողմից: