![](https://natchildlib.org/wp-content/uploads/2022/04/9.png)
Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 18-25-ը Հայաստանում կիրականացնի ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակին:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ինչպես միշտ մասնակցելու է շաբաթի ծրագրին ՝ ներկայանալով բազմաբնույթ միջոցառումներով: Ծրագրում ընդգրկված են հետևյալ միջոցառումները՝ հանդիպումներ, գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված միջոցառումներ, պոեզիայի ժամեր, ցուցահանդեսներ, վիկտորինաներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ…
Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից իրականացվող մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.-ին: Այն իր առանձնահատուկ տեղն ունի գրադարանային մշակութային միջոցառումների շարքում: