Երեխաների պաշտպանության միջազգային օրը գրադարանում

01.06.2026

Հունիսի 1-ին՝Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, Կենտրոն վարչական շրջանի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր տոնական միջոցառումներ, որոնք երեխաների օրը վերածեցին իսկական տոնի։


Տոնական ծրագրի շրջանակում Բարսեղ Կանաչյանի երաժշտական դպրոցի երգչախումբը հանդես եկավ գեղեցիկ երաժշտական կատարումներով, այնուհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ միջազգային նկարչական մրցույթին մասնակցած գրադարանի նկարչական խմբակի սաները պարգևատրվեցին իրենց ստեղծագործական ձեռքբերումների համար։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Հայ աստղեր» պարային համույթը՝ ներկայացնելով ժամանակակից պարային համարներ, իսկ Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը ուրախացրեց փոքրիկներին իր գեղեցիկ կատարումներով։

Ներկաները դիտեցին «Քո իրավունքները» թատերական ներկայացումը, որը նվիրված էր երեխաների իրավունքների թեմային, ինչպես նաև «Արի գնանք թատրոն» թատերախմբի ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը։

Օրվա ընթացքում երեխաները մասնակցեցին «Ներկիր ինքդ» ստեղծագործական նախաձեռնությանը, խաղերի և վիկտորինաների, ցուցադրեցին իրենց երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները, ստացան խրախուսական նվերներ։ Մանկական երգերը,ուրախ տրամադրությունն ու երեխաների ժպիտները օրը դարձնում էին գեղեցիկ և ուրախ։

Միջոցառումը դարձավ գեղեցիկ առիթ՝ ևս մեկ անգամ կարևորելու երեխաների ուրախ մանկությունը։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել