Նոր հմտություններ մարզային և համայնքային գրադարանների աշխատակիցների համար

11.07.2022

2022 թվականի հուլիսին Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատակից կմասնակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրին, որն ուղղված է նրանց մասնագիտական կարողությունների բարելավմանն ու աշխատանքի որակի բարձրացմանը:

Նախատեսվում է դասընթացներն անցկացնել երկու փուլով՝  երկուական օր տեսական՝ առցանց և գործնական՝ առկա վարման ձևաչափերով: Դասընթացները կվարեն Մայր աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանների մասնագետները և հրավիրված փորձագետներ: 

Ծրագրում ներառված թեմաները վերաբերում են գրադարանային աշխատանքի տարաբնույթ գործառույթների վերաբերյալ տեսական գիտելիքների ամրապնդմանը, գրադարանի աշխատանքների կանոնակարգմանը, աշխատակիցների մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը և ոլորտի այլ հիմնախնդիրների:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան — Կախարդական կոճակները, Զմրուխտյա մկրատը 

book title

Հովիկ Մխիթարյան — Սքանչելին; Էդգար Թաթիկյան — Ձնեմարդը

book title

Ուիլյամ Սարոյան – Անունս Արամ է 

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Մարկ Արեն – Բարի գործերի քաղաքը 

book title

Ալեքս Մայքլիդիս — Լռակյաց հիվանդը   

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել