
Սիրելի՛ դպրոցականներ և ծնողներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ հունիսի 1-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գործելու է «Ամառային ճամբար»՝ նախատեսված 6-13 տարեկան երեխաների համար:
Ամառային ճամբարի ծրագրում ներառված ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացները հնարավորություն կընձեռեն ձեր երեխաներին առավել հետաքրքրիր և հագեցած անցկացնել իրենց ամառային արձակուրդները, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև նոր ընկերներ: Նախատեսվում են նաև ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ տարբեր մշակութային կենտրոններ: