Ավարտվեց «Գրքերի ապահով աշխարհում» եռօրյա վերապատրաստման դասընթացը

09.09.2026

Ավարտվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում IBBY Armenia մշակութային ՀԿ-ի հետ համագործակցությամբ անցկացվող «Գրքերի ապահով աշխարհում» եռօրյա վերապատրաստման դասընթացը։

📖 Դասընթացի վերջին օրը մասնակիցները շարունակեցին ուսումնասիրել գրքի և ընթերցանության կիրառման տարբեր մեթոդներ՝ երեխաների հուզական և հոգեբանական տարբեր իրավիճակներին ճիշտ արձագանքելու նպատակով։

📚 Օրվա ընթացքում անդրադարձ եղավ տեսողական և լսողական ընթերցանությանը, դրանց առանձնահատկություններին։

💛 Մասնակիցները քննարկեցին նաև գիրքը որպես աջակցող միջոց օգտագործելու գաղափարը։ Ինչպես ընդգծեց բանախոս Էլլա Բերթհուդը՝ «գիրքը կարող ենք օգտագործել որպես սպեղանի»․ այն երեխայի հույզերին, ապրումներին ու դժվարություններին անդրադառնալու լավագույն միջոցն է։

📘 Անդրադարձ կատարվեց նաև գրաֆիկական վեպերին։ Սահիկաշարի միջոցով Էլլա Բերթաուդը ներկայացրեց տարբեր օրինակներ, որոնք կարող են կիրառվել տարբեր հոգեվիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքում։

👥 Գործնական հատվածում մասնակիցները խմբային ընթերցանությամբ հեքիաթ կարդացին, գրքերի մասին մտքերով փոխանակվեցին։ Բանախոսը ևս մեկ անգամ ներկայացրեց բիբլիոթերապիայի կիրառական մեթոդներն ու երեխաների հետ աշխատելու արդյունավետ մոտեցումները։

🎁📚 Դասընթացի ավարտին գրող Էլլա Բերթհուդը գրքեր նվիրեց գրադարանին, ապա շնորհակալագիր ստացավ IBBY Armenia-ի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանից՝ համագործակցության և դասընթացի շրջանակում ունեցած ներդրման համար։

🏅📜 Դասընթացի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել