Հանդիպում թարգմանչուհի Աննա Մարիա Մատտաարի հետ

10.10.2022

Հոկտեմբերի 4-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում հոլանդացի թարգմանիչ, Աննը Ֆրանկի «Հետնատունը» ստեղծագործությունը բնագրից հայերեն թարգմանած Աննա Մարիա Մատտաարի հետ: Գրքի հեղինակը Աննը Ֆրանկն է, տասնհինգ տարեկան աղջնակ, ում կյանքի երկու տարին անցել է մեկուսացման մեջ՝ պատսպարվելով նացիստական արհավիրքից։

Գրադարանի ակտիվ ընթերցողների և թիվ 171 դպրոցի աշակերտների հետ զրույցի ընթացքում Աննա Մարիա Մատտաարին պատմեց իր մասնագիտության ընտրության ու հայերեն սովորելու պատճառների մասին: «Ի սկզբանե թարգմանում էի իսպաներենից հոլանդերեն և հակառակը: Սակայն Հոլանդիայում իսպաներենի թարգմանիչները շատ են: Հայերեն սկսեցի սովորել ազգությամբ հայ ամուսնուս հետ ծանոթանալուց հետո: Մի քանի անգամ այցելեցի Հայաստան, սովորեցի լեզուն, իսկ հետո սկսեցի թարգմանել հայ հեղինակների՝ Հ. Թումանյանի գործերը, «Սասունցի Դավիթ» էպոսը»,- ասաց նա:

Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ Աննա Մարիա Մատտաարին հետաքրքվեց, թե նրանց ինչն է գրավել այս պատմության մեջ: Ներկաները, ովքեր բարձր դասարանների աշակերտներ էին, նշեցին, որ գլխավոր հերոսի հետ հասակակից լինելը, գրքում նկարագրվող երեխա-ծնող միջանձնային փոխհարաբերությունների բարդությունների նմանությունն ու 100 տարի անց արդի լինելը Աննը Ֆրանկի պատմության գրավիչ կողմերն են: Ըստ նրանց՝ պատանի աղջկա կերպարի ու վարքի դրսևորումները նույնիսկ այսօր իրենց համար ուսուցանող են:

Դպրոցականներն այս պատմության մեջ կարևորեցին նաև դրա արդիականությունը հայաստանյան ներկա մարտահրավերների՝ ադրբեջանական ագրեսիայի համատեքստում: «Արդի է նրանով, որ պետք է ապրել այս օրով: Շատ զուգահեռներ կարելի է տանել… Պատմական կրկնությունների ականատեսն այսօր մենք ենք… Ու այսօր հասկանում ենք, որ ժամանակը փոխվում է, բայց մարդկային դաժանությունը չի փոխվում»,- նշեցին պատանիները:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան — Կախարդական կոճակները, Զմրուխտյա մկրատը 

book title

Հովիկ Մխիթարյան — Սքանչելին; Էդգար Թաթիկյան — Ձնեմարդը

book title

Ուիլյամ Սարոյան – Անունս Արամ է 

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Մարկ Արեն – Բարի գործերի քաղաքը 

book title

Ալեքս Մայքլիդիս — Լռակյաց հիվանդը   

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել