![](https://natchildlib.org/wp-content/uploads/2022/02/img-65876e65ee6f62b11c8eefc4fbf43e0f-v.jpg)
Փետրվարի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները «Քո առաջին գիրքը» ակցիայի շրջանակում գրքեր նվիրեցին Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի և «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին:
Գրքերը նվիրաբերվեցին Գրքի տոնին ընդառաջ, որն առաջին հերթին նպատակ ունի սերմանել գրքի նկատմամբ սեր ու հոգատարություն, կարևորել ընտանեկան ընթերցանության դերն ու նշանակությունը, վաղ տարիքից ստեղծել երեխայի անձնական գրադարանը:
Գրքերի նվիրաբերման ակցիան իրականացվել է «ՋիԷՍԷՄ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների աջակցությամբ: Նվեր-փաթեթը բաղկացած էր թվով 7 երաժշտական-խոսող ու նկարազարդ գրքերից: Մայրիկներին էլ գրադարանը հանձնել է մանկական գրականության ցանկ՝ երեխաների տարիքին համապատասխան գրքեր ընտրելու հարցում օգնելու նպատակով: