Գրադարանում տեղի ունեցավ «Իմ լուսե հեքիաթ» գրքի շնորհանդեսը

09.11.2023

Նոյեմբերի 8-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ գրող,բանաստեղծ Կորյուն Առաքելյանի և երաժիշտ, երգահան Հռիփսիմե Խրիմյանի «Իմ լուսե հեքիաթ» գրքի շնորհանդեսը: Ելույթով հանդես եկան «Արևածաղիկ», «Զատիկ» , «Վիկտորիա» երգչախմբի,  «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի էստրադային բաժնի սաները, իսկ պարային համարներով՝  «Ծիծեռնակ» համույթի սաները: Սահադիտումով ցուցադրվեց գրքի ստեղծման ընթացքը: Միջոցառմանը ներկա էին մանկագիրներ, մշակութային գործիչներ, արվեստի ներկայացուցիչներ:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել