Շարունակվում է «Գրքերի ապահով աշխարհում» խորագրով վերապատրաստման դասընթացը

08.09.2026

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում IBBY Armenia մշակութային ՀԿ-ի հետ համագործակցությամբ անցկացվող «Գրքերի ապահով աշխարհում» եռօրյա վերապատրաստման դասընթացի երկրորդ օրը մասնակիցները շարունակեցին քննարկել գրքի և ընթերցանության միջոցով երեխաների համար ապահով, աջակցող միջավայր ստեղծելու հնարավորությունները։

📖 Դասընթացավար Էլլա Բերթաուդի հետ գրադարանավարները քննարկեցին «Գիրքը կյանքի հուզական ճանապարհին» թեման՝ խոսելով այն ամենի մասին, ինչը ուղեկցում է մարդուն իր կյանքի տարբեր փուլերում։

👥 Գործնական աշխատանքի ընթացքում մասնակիցները կիսվեցին փոքր խմբերի և պատմեցին իրենց համար կարևոր դեր ունեցող առարկաների և դրանց հետ կապված պատմությունների մասին։

💭 Քննարկվեց նաև, թե ինչպես կարող են առարկաներն ու գրքերը կրել հիշողություն, առաջացնել հույզեր և դառնալ կարևոր ուղեկից տարբեր իրավիճակներում։

📚 Մասնակիցները քննարկեցին, թե տարբեր իրավիճակներում գտնվող երեխաների համար որ գրքերը կարող են լինել համապատասխան և աջակցող։

💛 Էլլա Բերթաուդը կարևորեց նաև երեխային ճանաչելու և նրա կարիքները հասկանալու անհրաժեշտությունը՝ նախքան նրան որևէ գիրք առաջարկելը։

📖 Ինչպես նշեց դասընթացավարը, վշտի և կորստի իրավիճակում գտնվող երեխան կարող է ոչ թե այդ թեմայի մասին գիրք ցանկանալ, այլ ընտրել բոլորովին այլ բովանդակությամբ պատմություն։ Այդ պատճառով գրքային խորհրդատվությունը պետք է հիմնված լինի ոչ միայն երեխայի հուզական և հոգեբանական վիճակի ճանաչման վրա։

🌿 Դասընթացի ընթացքում անդրադարձ եղավ նաև ինքնաճանաչման կարևորությանը, գրքերի միջոցով տարբեր հուզական վիճակների ուսումնասիրմանն ու երեխաների հետ աշխատանքի ընթացքում ճիշտ գրականություն ընտրելու սկզբունքներին։

📝 Մասնակիցները կազմեցին ընթերցանության ցանկեր, ապա գործնական աշխատանքի ընթացքում իրականացրին նաև գրքային խորհրդատվություն՝ քննարկելով տարբեր իրավիճակներ և փորձելով որոշել, թե տվյալ դեպքում ինչպիսի գիրք է նպատակահարմար առաջարկել երեխային։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել