Մարզային գրադարաններն արդյունավետ կաշխատեն. Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 45 գրադարանավարներ վերապատրաստվեցին

27.07.2022

2022թ. հուլիսին Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատակիցներ մասնագիտական կարողությունների և հմտությունների վերապատրաստման դասընթացների մասնակցեցին: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 26, Վայոց ձորի մարզից՝ 19 աշխատակից:

Դասընթացներն անց են կացվել երկու փուլով՝ յուրաքանչյուր մարզի համար կազմակերպվել են տեսական և գործնական երկուական օր տևողությամբ հանդիպումներ: Դասընթացների չորս օրերի ընթացքում մարզային գրադարանավարները գրադարանային աշխատանքի գործառույթների վերաբերյալ տեսական ու գործնական նոր գիտելիքներ ձեռքբերեցին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի օրինակով ծանոթացան, թե ինչպես պետք է ավելի նորացված աշխատանքներ տանել գրադարանային հավաքածուի և ընթերցողների սպասարկման ուղղությամբ, ինչպես կանոնակարգել գրադարանի աշխատանքները, համագործակցել պետական կառույցների և ՀԿ-ների հետ, կազմակերպել զանգվածային միջոցառումներ և այլն: Դասընթացների մասնակիցները ստացան նաև մեդիագրագիտության վերաբերյալ գիտելիքներ, ձեռք բերեցին մեդիայի հետ աշխատելու փորձառություն: 

Դասընթացները վարել են Մայր աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանների մասնագետները և հրավիրված փորձագետները: 

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել