Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

31.03.2026

Արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը, որին մասնակցում են Հայաստանի տարբեր գրադարաններ, նպատակ ունի երեխաների, պատանիների մոտ ձևավորել ընթերցասիրություն և արժևորել գիրքը՝ ընդգծելով նրա մշակութային և կրթական կարևորությունը։

Շաբաթվա ընթացքում  անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ երաժշտական ծրագրեր, հանդիպումներ մանկագիրների հետ, ցուցահանդեսներ, գրքի ընթերցումներ։

Այս տարի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթն այս տարի անցկացվում է ապրիլի 2-8-ը։  

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ծրագիրը հետևյալն է․

Ապրիլի 2
«Հոբելյար գրքեր» գրքային ցուցահանդես (ճեմասրահ)
Շաբաթի բացում՝ Դիլիջան, ժ. 14:00
«Ժամանակակից հեքիաթների աշխարհում» թատերական բեմականացում, ժ. 14:00 (դահլիճ)

 Ապրիլի 3
Դաս-պարապմունք՝ նվիրված Մակար Եկմալյանի 170-ամյակին
ժ. 13:00 (երաժշտական ունկնդրման սրահ)

Ապրիլի 6
 «Պատմություն էմոջիների լեզվով» («Ծածկագրված հեքիաթ», անգլերեն)
 ժ. 14:30 (օտար լեզուների բաժին)
 Դաս-պարապմունք՝ Խաչատուր Աբովյանի առակները
 ժ. 14:00 (ընթերցասրահ)

 Ապրիլի 7
 «Ձոն մայրերին» (ասմունք, երգ, հեքիաթապատում, զրույց)
 օրվա ընթացքում

 Ապրիլի 8
 Գրքի շաբաթի փակում․ հանդիպում մանկագիրների հետ
 ժ. 14:00 (դահլիճ)

Շաբաթվա ընթացքում կլինեն
 Հայ հեղինակների նոր գրքերի ներկայացումներ
 Հեքիաթապատումների շարք
 Երաժշտական ունկնդրումներ
 Մուլտֆիլմերի դիտումներ

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել