Վարպետության դաս Արագածոտնի մարզի դպրոցական գրադարանների գրադարանավարների համար

26.04.2026

Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի անցկացվում է «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսով, շարունակվում է։ Ծրագրի շրջանակում Հայկական գրադարանային ասոցիացիայի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է վարպետության դաս Արագածոտնի մարզի դպրոցական գրադարանների գրադարանավարների համար։

📌Դասընթացը վարել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը և նույն գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։

👥Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են գրադարանային գործի ժամանակակից մոտեցումներին, ընթերցանության խթանման նոր մեթոդներին, ինչպես նաև երեխաների հետ աշխատանքի արդյունավետ ձևերին։

🤩Հանդիպումն անցել է արդունավետ մթնոլորտում, մասնակիցներին տվել մասնագիտական աճի նոր հնարավորություններ։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել