Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը

21.04.2022

Ապրիլի 19-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ երիտասարդ արձակագիր, բլոգեր Սյունե Սևադայի «Կախվածություն» գրքի քննարկումը: Մինչ պատմվածքների քննարկմանն անցնելը՝ ներկայացվեց ժամանակակից գրողի կենսագրությունն ու գրական ասպարեզ մուտք գործելու պատմությունը: «Կախվածություն» գրքում ներառված է 24 պատմվածք, որոնք ներկայացնում են կյանքի ամենատարբեր իրավիճակներում հայտնված մարդկանց: Գիրքը լույս է տեսել 2019թ. և մինչ օրս շարունակում է մեծ պահանջարկ վայելել ընթերցողների շրջանում, հատկապես՝ երիտասարդ տարիքի: Գրադարանի ակտիվ ընթերցողները քննարկման ժամանակ խոսել են գրքում տեղ գտած և իրենց կողմից սիրված պատմվածքների, դրանց հերոսների առանձնահատկությունների մասին, բանավիճել՝ ներկայացված կերպարների բնավորությունների գծերի շուրջ:Գրքում արծարծվում են սոցիալական խնդիրները, արտացոլված է պայքարը բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, մի քանի պատմվածքներում շոշափվում է Արցախյան ազատամարտի հարցը։ Ըստ քննարկման մասնակիցների՝ թեմաների այդ զանազանությունն էլ հենց գրավում է իրենց, կերպարների մեջ սեփական ես-ը գտնելու և բացահայտելու հնարավորություն տալիս:

Ազգային գրադարանային շաբաթի և Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում գրադարանում կազմակերպվել է ֆրանսիացի հանրահայտ գրողներ Ալեքսանդր Դյումայի և Վիկտոր Հյուգոյի ծննդյան 220-ամյակներին նվիրված գրքային ցուցահանդես:Գրադարանի սրահում այս օրերին ցուցադրված են 19-րդ դարի ֆրանսիական գրականության լավագույն նմուշները թե՛ բնագրերով, թե՛ հայերեն թարգմանված: Գրքային ցուցահանդեսների առաջնային նպատակը ընթերցողին բարձր գրականության հետ ծանոթացնելն է, գրքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը, գրքի ընտրությունն ավելի դյուրին դարձնելը:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել