Հանդիպում թարգմանիչ Գևորգ Ասատրյանի հետ

04.02.2022

Փետրվարի 3-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հյուրն էր թարգմանիչ Գևորգ Ասատրյանը, ով հայերեն է թարգմանել իրանցի գրող, մանկագիր Ֆարհադ Հասանզադեի «Զիբա՛, կանչիր ինձ» գիրքը: Իրանցի գրողը գրադարանի հյուրերի համար տեսաողջույն էր պատրաստել, որում խոսեց գրադարանի հետ ունեցած ջերմ կապերի ու տարիներ առաջ Հայաստան կատարած այցից մնացած հիշողությունների մասին: Գրողը հույս հայտնեց, որ երեխաներին կհետաքրքրի իր ստեղծագործությունը և վերջինները կկարդան այն: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գրքի ընթերցումից հետո կկազմակերպվի նմանատիպ ևս մեկ հանդիպում՝ արդեն երեխաների տպավորությունները լսելու և գիրքը քննարկելու նպատակով:

Գրադարանի Իրանական ընթերցասրահում դպրոցահասակ երեխաների հետ հանդիպման ընթացքում Գ. Ասատրյանը պատմեց իր կյանքի հետաքրքիր դրվագների, թարգմանիչ դառնալու որոշման ու  թարգմանչական գործի կարևորության մասին: «Դեմ եմ բառացի թարգմանությանըԴու պետք է վերստեղծես թարգմանվող գործն, ինչպես շենքն են հիմքից կառուցում»,- նշեց նա:

Հարցին, թե ինչու հենց այս գործն է ընտրել թարգմանելու համար, Ասատրյանը նշեց, որ հեղինակի հետ երկար տարիներ առաջ այս նույն գրադարանում է ծանոթացել, ինչին էլ հետևել է թարգմանությունը. «Թե գործն է շատ բարի մի պատմություն, թե հեղինակը՝ մի բարի կերպար: Ինչը շատ հաճախ չի համընկնում»,- նկատեց նա: Անդրադառնալով թարգմանչի մասնագիտության ընտրությանը նշեց, որ պատանի տարիքում իր կողմից մի հոդվածի պարսկերենից հայերեն թարգմանությունը հայկական ամսագրում տպագրելը պատճառ դարձավ: Գրադարանի փոքրիկ հյուրերը նաև հետաքրքրվեցին, թե արդյոք չի՞ պատրաստվում նաև հակառակ՝ հայերենից պարսկերեն թարգմանություններ կատարել, ինչին թարգմանիչն արձագանքեց. «Ոչչեմ թարգմանել, որովհետև գտնում եմ՝ պետք է թարգմանությունն անել այն լեզվով, որին տիրապետում ես լիարժեք»:

Թարգմանիչը երեխաների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ նաև իր մյուս թարգմանություններին՝ խորհուրդ տալով անպայման ծանոթանալ հարևան երկրի գրականությանն ու մշակույթին: 

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի տնօրեն Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:

Հավելենք, որ Ֆարհադ Հասանզադեն առաջին անգամ է հայերեն տպագրվում: Հասանզադեն հրատարակել է ավելի քան 80 գիրք` երեխաների և պատանիների համար. վեպեր, պատմվածքներ, բանաստեղծություններ: Գրքերից մի քանիսը թարգմանվել են անգլերեն, մալայերեն, չինարեն և այլ լեզուներով: «Զիբա՛, կանչիր ինձ» վեպը իրանական արդի արձակի ամենաուշագրավ երևույթներից է: Գիրքը նկարագրում է Թեհրանի բազմամարդ փողոցներում հոր ու դստեր հարաբերությունները և քաղաքում տիրող մթնոլորտը: Այն պատմում է մանկատանն ապրող 15-ամյա աղջկա՝ Զիբայի և հոգեբուժարանում գտնվող նրա հոր մասին։ Ֆարհադ Հասանզադեի ստեղծագործությունները բարձր գնահատանքի են արժանացել ավելի քան 30 փառատոններում և գրողների միություններում, ստացել է բազմաթիվ մրցանակներ: 2017 թ.-ին գրողը առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի, իսկ 2018թ. -ին և 2020թ.-ին՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի։ Մանկական գրքի միջազգային խորհրդի (IBBY) կողմից արժանացել է Տարվա լավագույն գիրք մրցանակին:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան — Կախարդական կոճակները, Զմրուխտյա մկրատը 

book title

Հովիկ Մխիթարյան — Սքանչելին; Էդգար Թաթիկյան — Ձնեմարդը

book title

Ուիլյամ Սարոյան – Անունս Արամ է 

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Մարկ Արեն – Բարի գործերի քաղաքը 

book title

Ալեքս Մայքլիդիս — Լռակյաց հիվանդը   

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել