Հունիսի 1-ից մեկնարկում է ամառային դպրոցը

25.05.2023

Սիրելի՛ դպրոցականներ և ծնողներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ հունիսի 1-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գործելու է «Ամառային դպրոց»՝ նախատեսված 6-12 տարեկան երեխաների համար:

Ամառային դպրոցի ծրագրում ներառված ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացները հնարավորություն կընձեռեն ձեր երեխաներին առավել հետաքրքրիր և հագեցած անցկացնել իրենց ամառային արձակուրդները, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև նոր ընկերներ:

Նախատեսվում են նաև ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ տարբեր մշակութային կենտրոններ:

Դպրոցը գործելու է հունիսի 1-օգոստոսի 31-ը,
երկուշաբթի-ուրբաթ, ժամը 10:00-17:00:

Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար կարող եք գրել գրադարանի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 060271131:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել