
«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ևս իրականացվելու են թեմատիկ միջոցառումներ։
Հոկտեմբերի 19-30-ը ընթերցասրահում կգործի «Բնական աղետներ» խորագրով գրքային ցուցահանդեսը, իսկ հոկտեմբերի 21-22-ը Ազատ ժամանցի սրահում կանցկացվի «Մտապահիր կենդանիներին» խաղ-վիկտորինան։





