Գիրք նվիրելու օրը` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

17.02.2025

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետությունում այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր:


Տոնի կապակցյթյամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 19-21-ը կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ։


Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների գրքային ցուցահանդեսով։ Եռօրյա տոնական միջոցառումների շրջանակում միջոցառումներ կիրականացվեն ինչպես գրադարանում, այնպես էլ գրադարանից դուրս:


Գրքասերներին սպասվում են տիկնիկային ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ, տարվա լավագույն ընթերցողների պարգևատրում, նրանց համար ճանաչողական էքսկուրսիա Հայաստանի պատմության թանգարանում, նկարչական ցուցահանդես, գիրք-նվերներ նորածիններին և այլ հետաքրքիր միջոցառումներ։


Բոլոր մեծ և փոքր ընթերցասերներին սիրով հրավիրում ենք մասնակցելու Գրքի տոնին նվիրված միջոցառումներին:


Միջոցառումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝


Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել