Եվրոպական ժառանգության օրեր. գրադարանում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ

26.09.2022

2022թ. սեպտեմբերի 24-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կրթամշակութային մի շարք միջոցառումներ կազմակերպվեցին:
«Կայուն ժառանգություն» խորագրով ծրագրի ներքո գրադարանի ակտիվ ընթերցողները մասնակցեցին Է. Մ. Ռեմարկի՝ 2020-2021թթ. ամենաշատ ընթերցված «Հաղթական կամար» գրքի քննարկմանը, կիսվեցին գրքից ստացված տպավորությունների ու հեղինակի հիմնական ուղերձների մասին, գլխավոր հերոսի կերպարի վերլուծության միջոցով փորձեցին ներկայացնել վեպում նկարագրված ժամանակաշրջանի արժեքային բախումները: Աստրիդ Լինդգրենի ծննդյան 115-ամյակի շրջանակում գրադարանի փոքրիկ ընթերցողները մասնակցեցին «Երկարագուլպա Պիպին» գրքի քննարկմանը, վերլուծեցին գլխավոր հերոսի կերպարը: 

Գրադարանի մանկահասակ հյուրերի համար ներկայացվեց «Ճշմարտախոս Սվենը» հեքիաթն ու «Կարմիր գլխարկի»՝ գրադարանի թատերական ստուդիայի սաների բեմադրությունը, կազմակերպվեցին հեքիաթապատումներ: Վ. Հյուգոյի 220-ամյակի շրջանակում գրադարանի հյուրերը ֆրանսերեն լեզվով ունկնդրեցին գրողի գործերը, օտարալեզու սրահում կազմակերպված էր նաև «Մանկապատանեկան օտարալեզու գրքերի» ցուցադրություն:

Գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեի 225-ամյակին նվիրված պոեզիայի ժամի շրջանակում գրադարանի հյուրերը ծանոթացան գրողի քնարական գործերին, անդրադարձ եղավ հեղինակի ապրած ժամանակաշրջանին բնորոշ սոցիալական խնդիրների վերհանմանը նրա բանաստեղծություններում:
Գրադարանի հյուրերը մասնակցեցին նաև երաժշտական ցերեկույթների: «Դասական երաժշտության էջերով» վիկտորինայի մասնակցիներն ամրապնդեցին եվրոպացի կոմպոզիտորների ու նրանց ստեղծագործությունների վերաբերյալ իրենց գիտելիքները: Ռուս բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինայի ծննդյան 85-ամյակին նվիրված «Հոգու տողերը» խորագրով ցերեկույթին գրողի անձնական հաջողությունների ու ժողովրդական ճանաչման հասնելու ճանապարհի դժվարություններին զուգահեռ հյուրերն ունկնդրեցին նրա գործերի հիման վրա գրված ռոմանսներ: Հատուկ նշվեց հայ բանաստեղծների գործերը թարգմանելու և ռուսական լսարանին այդ գործերի հետ ծանոթացնելու Ախմադուլինայի մեծ ներդրումի մասին:

Եվրոպական ժառանգության օրերի ծրագրի կարևոր հանդիպումներից մեկն էլ «Հայկական տառարվեստն ու դրա մշակութային դրսևորումները» դաս-պարապմունքն էր, որը նպատակ ուներ երիտասարդներին փոխանցել գիտելիքներ հայկական տառարվեստի տարատեսակների ու դրանց կիրառելիության մասին: Շեշտվեց հայկական տառարվեստի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ ընդգրկվելու փաստը:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել