Շարունակվում են Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի միջոցառումները

06.04.2022

Ապրիլի 4-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն ու Երևանի պարսկերեն ուսումնասիրող դպրոցների սաները հյուրընկալվեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը: Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի շրջանակում իրականացվեց «Իմ մասնագիտությունը» խորագիրը կրող հանդիպում, որի շրջանակում գրադարանի աշխատակիցներն ու երեխաները հանդիպեցին ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին: Դեսպանը երեխաների հետ զրուցեց ապագա մասնագիտության ընտրության շուրջ, խորհուրդներ տվեց, պատասխանեց նրանց հուզող հարցերին: Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում որպես բարեկամության խորհրդանիշ դեսպանատան բակում ծառատունկ իրականացվեց: Այնուհետև հանդիպման մասնակիցների համար կազմակերպվեց շրջայց դեսպանատան շենքում՝ ներկայացնելով դեսպանատուն այցի ամբողջ ընթացակարգը՝ ինչպես են տրամադրում վիզաները, որտեղ և ինչպես են հարցազրույց վերցնում:Հաշվի առնելով դեսպանի՝ հայկական մշակույթով և պատմությամբ հետաքրքրված լինելու հանգամանքը՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նրան նվիրեց հայկական խաչքարերի մասին գիրք: Դեսպանի կողմից մասնակից երեխաները ստացան նվերներ:
Ապրիլի 5-ին Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ձայնադարանում տեղի ունեցավ գուսան Շերամի 165-ամյակին նվիրված երաժշտական ցերեկույթ։Ցերեկույթի ընթացքում ներկայացվեց երգահանի կյանքն ու ստեղծագործությունները, խոսվեց ազգային երգարանների մասին։ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողները և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները կատարեցին «Դու իմ մուսան ես», «Ալվան վարդեր», «Աչքդ խումար», «Մի բալա է» գործերն ու երկու երգից բաղկացած մի շարան։ Ցերեկույթին մասնակցեց նաև Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան Նարեկ Մանուկյանը, ում համար սա առաջին բեմելն էր։
Ապրիլի 6-ին Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի շրջանակում տեղի ունեցավ ցերկույթ նվիրված հայ մանկագիր, թարգմանիչ Յուրի Սահակյանին. այս տարի հուլիսին կլրանար գրողի 85-ամյակը։ Ցերեկույթի մասնակիցները Երևանի Խ.Աբովյանի անվ. թիվ 2 դպրոցի սաներն էին, ովքեր ներկայացրեցին մանկագրի կենսագրությունը, մասնագիտական անցած ուղին, նրա՝ հեռուստատեսությունում և հրատարակչությունում աշխատելու փորձը, արտասանեցին գրողի հայտնի բանաստեղծությունները։
Ապրիլի 7-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տոնեցին Մայրության և գեղեցկության օրը:Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի շրջանակում գրադարանի ակտիվ ընթերցողները պատրաստել էին մայրության տոնին նվիրված թատերական ներկայացում, որի գլխավոր հերոսները՝ տարվա չորս եղանակները, ճամփորդում էին, որպեսզի գտնեն աշխարհի ամենամեծ ուժը: Բեմականացման ավարտին պարզ դարձավ, որ այդ ուժը թաքնված է մայրիկների սրտում, նրանք են հզոր կամքի, անմնացորդ հոգատարության ու նվիրումի մարմնացումը: Երեխաները գրադարանի հյուրերի համար նաև կատարեցին մայրիկներին նվիրված երգեր ու բանաստեղծություններ ասմունքեցին:


Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել