Ցերեկույթներ նվիրված Ե. Չարենցի 125-ամյակին և Սայաթ-Նովայի 310-ամյակին

26.04.2022

Ապրիլի 22-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում տեղի ունեցավ երաժշտական-գրական ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին։ Միջոցառման գլխավոր հյուրն էր գրողի թոռնուհին՝ Գոհար Չարենցը։Ցերեկույթը այլաբանություն-ճանապարհորդություն էր դեպի Չարենցի ծննդավայր․ միջոցառման մասնակիցները հայտնվել էին Կարսում գտնվող նրա տանը, ծանոթանում էին գրողի ապրելու միջավայրին, նրա գործերն էին ընթերցում, կատարում նրա բանաստեղծություների հիման վրա գրված երգերը, Չարենցի կերպարում հայտնվելով՝ ներկայացնում նրա կյանքում պատահած հետաքրքրաշարժ ու զավեշտալի դրվագները։Խոսելով Չարենցի պոեզիայի նկատմամբ համընդհանուր սիրո մասին՝ գրադարանի ակտիվ ընթերցողները նշեցին, որ դրա հիմքում բանաստեղծի գործերում առկա ճշմարտությունն ու ազնվությունն են։ Իր գործերի պարզության շնորհիվ էլ դրանց հիման վրա ստեղծված երգերը լսելի ու սիրելի են այսօր լայն լսարանի համար։ Ցերեկույթի ավարտին ամբողջ դահլիճը միաձայն կարդաց Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։Տպավորված միջոցառման բովանդակությունից բանաստեղծի թոռնուհին ասաց․ «Մայրս ու ես Չարենցի հետ ծանոթացել ենք նրա գործերի, ստեղծագործությունների, փաստաթղթերի, լուսանկարների ու ժամանակակիցների հուշերից։ Եվ այսօր բոլորս միասին կարծես նորից ենք հայտնաբերում Չարենցին։ Եվ չնայած նրա կյանքը ավարտվեց ինչպես ինքն է գրում՝ իր արարչական գործի ճանապարհի կեսին, նա այնքան բան կարող էր դեռ անել, բայց չհասցրեց։ Կիսատ մնացին նրա հույզերը, երազները, մտորումները, բայց նա կապրի այնքան ժամանակ, քանի ապրում է հայ մարդը‎»։

Ապրիլի 22-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 310-ամյակին նվիրված երաժշտական ցերեկույթ: Միջոցառման հյուրերը ունկնդրեցին Սայաթ-Նովայի տաղերը Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական և Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցների սաների կատարմամբ: Խոսվեց Սայաթ-Նովայի՝ աշուղական արվեստի աշխարհ մուտք գործելու, այդ ասպարեզում ունեցած դերի ու կատարած մեծածավալ աշխատանքի նշանակության, երեք՝ հայերեն, վրացերեն և թուրքերեն լեզուներով ստեղծագործելու, հանճարեղ ու տաղանդավոր լինելու արդյունքում պալատական աշուղ դառնալու, այնուհետ՝ հալածանքների ենթարկվելու և քահանա ձեռնադրվելու մասին:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան — Կախարդական կոճակները, Զմրուխտյա մկրատը 

book title

Հովիկ Մխիթարյան — Սքանչելին; Էդգար Թաթիկյան — Ձնեմարդը

book title

Ուիլյամ Սարոյան – Անունս Արամ է 

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Մարկ Արեն – Բարի գործերի քաղաքը 

book title

Ալեքս Մայքլիդիս — Լռակյաց հիվանդը   

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել