Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական պարոն Ասադի Մովահեդը հանդիպում ունեցավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մշակութային կարևոր հարցերի շուրջ մտքեր փոխանակեցին, մասնավորապես, մանկապատանեկան գրականության վերաբերյալ։
Հանդիպման նպատակն էր ստեղծել համապատասխան պայմաններ՝ երկու երկրների ընթերցասերներին ծանոթացնելու հարուստ և բազմազան գրական ժառանգությանը, ինչը կնպաստի փոխադարձ մշակութային ըմբռնման ամրապնդմանը և ապագա սերունդների կրթության զարգացմանը։
Հանդիպման ժամանակ մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու որոշում կայացվեց, որոնցից հիշատակման են արժանի գրքերի շնորհանդեսների կազմակերպումը, մանկապատանեկան պատմությունների պարսկերենից հայերեն թարգմանությունն ու լուսընծայումը, ինչպես նաև պատանիների մասնակցությամբ զանազան միջոցառումների կազմակերպումը։