«Արևմտահայ գրականության միամսյակի» շրջանակում ներկայացվել են ավանդական ուտեստների բաղադրատոմսեր

16.05.2024

Մայիսի 16-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագրի շրջանակում «Կախարդական սփռոց» խորագրի ներքո ներկայացվել է արաբական և սիրիական խոհանոցը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանը, մանկավարժներն ու աշակերտները:

Գրադարանի «Արաբական անկյունում» սիրիահայ խոհարար Քնար Ղազարյանը ներկաների համար պատրաստել է արևելյան խոհանոցի հայտնի՝ քիլիս իչի և մուշաբբաք ուտեստները, որոնցից առաջինի բաղադրատոմսի սկզբնաղբյուրը համարվում է Արևմտյան Հայաստանը, երկրորդը’ արաբական քաղցրավենիք է: Ուտեստների պատրաստմանը զուգահեռ Քնար Ղազարյանը խոսել է արաբական, սիրիական և հայկական խոհանոցների համային առանձնահատկությունների, համեմունքների, նմանությունների և տարբերությունների, միմյանցից կատարված փոխառությունների մասին:

Համտեսից հետո միջոցառման մասնակիցները  ներկայացրել են իրենց սիրելի ճաշատեսակները, կիսվել՝ արևելյան խոհանոցից իրենց հայտնի ուտեստների մասին տեղեկություններով:

Ընդգծելով Հայաստանում արաբերենի ուսուցման և արաբերեն գրքերի հանրայնացման կարևորության մասին՝ գրադարանի «Արաբական անկյան» աշխատակիցները ներկայացրել են սրահի աշխատանքներն ու ցուցադրված գրքերը:  

Դպրոցականները պատրաստակամություն են հայտնել դառնալու սրահի ընթերցող՝ հաշվի առնելով իրենց դպրոցում արաբերենի ուսուցման առկայությունը:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել