«Արևմտահայ գրականության միամսյակ». ծրագրի շրջանակում ներկայացվել է Արամ Հայկազի կյանքն ու  ստեղծագործական գործունեությունը

07.05.2024

Մայիսի 7-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագրի շրջանակում հյուրընկալվել էր «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի արևմտահայերենի ուսուցիչ, Բերիոյ Հայոց Թեմի պաշտոնաթերթ՝ «Գանձասար» շաբաթաթերթի «Կկու» մանկական սյունակի հեղինակ, խմբագիր Ռիթա Կաղեանը։

Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտներին Ռիթա Կաղեանը ներկայացրել է ամերիկահայ արձակագիր  Արամ Հայկազի կենսագրությունը, խոսել նրա անցած ուղու և ստեղծագործական գործունեության մասին: Այնուհետև բանախոսը երեխաների համար արևմտահայերենով ընթերցել է Արամ Հայկազի «Հանցին պատիժը» պատմվածքը:

Ընթերցում-քննարկումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով:

Դպրոցականների հետ հանդիպման ընթացքում Ռիթա Կաղեանը խոսել է արևմտահայերենի մշակութային բացառիկ արժեքի, դրա պահպանության և հանրահռչակման կարևորության մասին:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել