
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ամառային դպրոցի սաներն այսօր մասնակցել են բնապահպանական կրթական ինտերակտիվ միջոցառման, որի ընթացքում ներկայացվել է «Մտապահիր կենդանիներին» նոր կրթական խաղը։
Խաղը ստեղծվել է «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից՝ Ucom-ի աջակցությամբ։
Գրադարանում խաղը ներկայացնելիս ներկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով մասնակցեց խաղի փորձարկմանը և զրուցեց ամառային դպրոցի սաների հետ։
Խաղի միջոցով երեխաները ծանոթացել են Հայաստանում հանդիպող կենդանատեսակներին։
Խաղն օգնում է զարգացնել հիշողությունը, ուշադրությունն ու ճանաչողական հմտությունները։
Խաղի վերջում երեխաները մասնակցել են բնապահպանական թեմաներով հետաքրքիր քննարկման։
Միջոցառման ավարտին «Մտապահիր կենդանիներին» խաղի օրինակներ նվիրվեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին և երեխաներին, որպեսզի նրանք շարունակեն բացահայտել Հայաստանի կենդանական աշխարհը նաև հանդիպումից հետո։







