«Գրքերի ապահով աշխարհում»․ գիրքը՝ որպես երեխային աջակցող միջոց

11.09.2026

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ի  հետ  համագործակցությամբ   սեպտեմբերի 7-ից 9-ը անցկացվեց «Գրքերի ապահով աշխարհում» խորագրով եռօրյա վերապատրաստման դասընթաց՝ նվիրված գրքի և ընթերցանության միջոցով երեխաների համար ապահով ու աջակցող միջավայրի ստեղծմանը։

Դասընթացի ընթացքում Էլլա Բերթաուդը մասնակիցներին ներկայացրեց բիբլիոթերապիան, քննարկեցին, թե ինչպես կարող է ընթերցանությունն օգնել դժվարությունների միջով անցնող, 
տարբեր հուզական և հոգեբանական իրավիճակներում գտնվող երեխաներին։

Առանձնահատուկ կարևորվեց երեխայի կարիքների ճանաչումը,  վստահելի և աջակցող միջավայր ստեղծումը։

Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին բարձրաձայն, տեսողական և լսողական 
ընթերցանության առանձնահատկությունները, տարբեր  հուզական վիճակներում գտնվող երեխաների համար համապատասխան 
գրականություն ընտրելու մոտեցումները։

Առանձնահաոտւկ կարևորվեց այն, որ գիրքը կարող է դառնալ երեխայի հույզերին, ապրումներին և դժվարություններին անդրադառնալու աջակցող միջոց՝ ինչպես նշեց դասընթացավարը՝ «գիրքը կարող է օգտագործվել որպես սպեղանի»։

Գործնական աշխատանքների ընթացքում գրադարանավարները կիսվեցին իրենց համար կարևոր առարկաների և դրանց հետ կապված պատմություններով՝ քննարկելով հիշողության, հույզերի և գրքերի կապը։ Նրանք կազմեցին ընթերցանության ցանկեր, իրականացրին գրքային խորհրդատվություն, քննարկեցին տարբեր իրավիճակներ և փորձեցին որոշել, թե յուրաքանչյուր դեպքում ինչպիսի գիրք կարող է  նպատակահարմար լինել երեխայի համար։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ ձեռք բերեցին։ Դասընթացի նաև սովորեցրեց, թե  գիրքն ինչպես կարող է օգնել երեխաների համար ստեղծել ապահով միջավայր, ապրումակցել և աջակցել։

Վերապատրաստման ավարտին Էլլա Բերթաուդը գրքեր նվիրեց գրադարանին, ապա շնորհակալագիր ստացավ IBBY Armenia-ի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանից՝ համագործակցության և դասընթացի շրջանակում ունեցած ներդրման համար։

Դասընթացի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել