Գրադարանը` Բոլոնիայի մանկական գրքի միջազգային տոնավաճառին

26.04.2026

📙Ապրիլի 13–16-ը, Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացվեց Բոլոնիայի մանկական գրքի միջազգային տոնավաճառ 2026-ը, որը հերթական անգամ համախմբեց մանկապատանեկան գրքի ոլորտի առաջատար մասնագետներին՝ դառնալով կարևորագույն միջազգային հարթակ մասնագիտական երկխոսության և համագործակցության համար։

📘Գրադարանը, որպես IBBY-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային խորհուրդ) անդամ, ակտիվ մասնակցություն է ունեցել տոնավաճառի աշխատանքներին։

📕Գործուղման օրակարգը հագեցած էր մասնագիտական քննարկումներով և հանդիպումներով, որոնք ընդգրկում էին ոլորտի կարևորագույն թեմաները։

📙Գրադարանի ներկայացուցիչը մասնակցել է IBBY-ի առանցքային միջոցառումներին՝

✅ IBBY-ի ամենամյա մամուլի ասուլիսին, որի ընթացքում ներկայացվել են կազմակերպության հիմնական ծրագրերն ու ռազմավարական առաջնահերթությունները։

✅ «Ընթերցողների սերնդի ապագան կառուցելով» քննարկմանը, որի շրջանակում անդրադարձ է կատարվել ընթերցանության խթանման արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև մշակութային քաղաքականության արդի մոտեցումներին։

✅ IBBY Եվրոպական ցանցի հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և ոլորտում առկա մարտահրավերները։

✅ «Մանկական գրականությունը գրաքննության պայմաններում և ընթերցելու իրավունքը» թեմայով քննարկմանը, որի ընթացքում բարձրացվել են կարևոր հարցեր՝ կապված խոսքի ազատության, գրականության հասանելիության և երեխաների ընթերցանության իրավունքի պաշտպանության հետ։

📙Տոնավաճառին մասնակցությունը կարևոր հնարավորություն է հանդիսացել գրադարանի համար՝ որպես IBBY-ի անդամ, միջազգային հարթակում ներկայացնելու իր գործունեությունը և ծանոթանալու ոլորտի համաշխարհային միտումներին։

📘Ձեռք բերված կապերը հիմք են ստեղծում նոր համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային համագործակցության ընդլայնման և գրադարանային ոլորտում նորարարական փորձի ներդրման համար։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել