
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
«IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 7-ին մեկնարկեց «Գրքերի ապահով աշխարհում» խորագրով եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը նվիրված է գրքի և ընթերցանության միջոցով երեխաների համար ապահով և աջակցող միջավայրի ստեղծմանը։
Դասընթացը նվիրված է գրքի և ընթերցանության միջոցով երեխաների համար ապահով, աջակցող և վստահելի միջավայրի ստեղծմանը։
Վերապատրաստման առաջին օրը մասնակիցները ծանոթացան բիբլիոթերապիայի նշանակությանը, հնարավորություններին և այն կարևոր դերին, որը կարող է ունենալ ընթերցանությունը դժվարությունների միջով անցնող և ծանր հոգեվիճակում գտնվող երեխաներին աջակցելու, նրանց ապրումակցելու և հույս ներշնչելու գործում։
Դասընթացավար Էլլա Բերթաուդը ներկայացրեց, թե ինչպես կարելի է գրքի, պատմության և ընթերցանության միջոցով երեխաների համար ստեղծել անվտանգ ու վստահելի միջավայր։
Քննարկվեցին նաև բարձրաձայն ընթերցանության առանձնահատկությունները, երեխաների հետ արդյունավետ հարցուպատասխանի մեթոդները և ընթերցանության ընթացքում ազատ ու ապահով մթնոլորտի ձևավորման կարևորությունը։
![]()
![]()
![]()
![]()
![]()












