Քրիստ Մանարյանը երեխաների հետ քննարկեց իր՝ «Ֆելոն ու խելառների գնացքը» գիրքը

17.03.2022

2022թ. մարտի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հյուրընկալվեց հայ երգահան, գրող և սցենարիստ Քրիստ Մանարյանը, ով գրադարան այցելած դպրոցականների հետ քննարկեց իր՝ «Ֆելոն ու խելառների գնացքը» գիրքը:

Մինչ գրքի քննարկմանն անցնելը՝ երեխաներին ներկայացվեց հեղինակի անցած ստեղծագործական ուղին, դրվագներ նրա կենսագրությունից: Հեղինակը երկխոսության անցնելով դպրոցահասակների հետ՝ հետաքրքրվեց, թե ինչն է նրանց գրավել ստեղծագործության մեջ, որ կերպարներն են ամենից շատ դուր եկել և ինչու: Երեխաներն իրենց հերթին նույնպես հարցեր ուղղեցին գրողին՝ գրքի ստեղծման նախապատմության, կերպարների ու նրանց անունների ընտրության պատճառների մասին: Նշեցին, թե գրքի որ կերպարում կցանկանային հայտնվել և ինչ կանեին այդ ժամանակ, ինչ ավարտ կունենար ստեղծագործությունը: Նրանք գիրքն ընթերցելուց բացի նաև անակնկալ էին պատրաստել հեղինակի համար՝ գրքի տարբեր հատվածների նկարազարդումներ էին կատարել, ինչը նվիրեցին Ք. Մանարյանին:

Դպրոցականները, սակայն, չսահմանափակվելով միայն գրքի քննարկմամբ՝ հետաքրքրվեցին, թե հեռուստատեսային մանկապատենական մեկ տասնյակից ավելի ծրագրերի հեղինակը ներկայում ինչով է զբաղվում և ինչ ծրագրեր է մտադիր իրագործել մոտ ապագայում: Մանարյանը կիսվեց նրանց հետ մասնավորապես «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի մոտ ժամանակներս վերաբացվելու նորության մասին՝ բոլորին հրավիրելով թատրոնի առաջիկա ներկայացումները դիտելու:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել