
2022թ. մարտի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված հայ բանաստեղծ, արձակագիր Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Բանաստեղծը ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում: 9-12-րդ դասարանների սրահում կազմակերպված ցերեկույթին մասնակցում էին գրադարանի ակտիվ ընթերցողները, ովքեր ներկայացրեցին Չարենցի կենսագրությունը, խոսեցին գրական ժառանգության մասին, մեջբերեցին հայ և օտարազգի մտավորականների հիշողությունները նրա մասին, բանաստեղծի գործերից հատվածներ ընթերցեցին: Միջոցառման ընթացքում հնչեց նաև երաժշտական կատարում հայկական քանոնով: