«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

13.09.2024

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը սեպտեմբերի 14-ին կմասնակցի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին: Այս տարի «Եվրոպական ժառանգության օրերի» միջոցառումները կընթանան «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տարիներ շարունակ միանում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին՝ ապահովելով հետաքրքիր կրթական միջավայր գրադարանի ընթերցողների համար: Այս տարի ևս ծրագրի շրջանակում գրադարանի սրահներում տարբեր տարիքի ընթերցողների համար կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաբնույթ կրթամշակութային միջոցառումներ։
«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում նախատեսվող միջոցառումները միջմշակութային շփումներից զատ միտված են խթանելու երեխաների և երիտասարդների հետաքրքրությունը եվրոպական մշակույթի նկատմամբ և բացահայտելու եվրոպական ժառանգությունը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում սեպտեմբերի 14-ին միջոցառումները կմեկնարկեն ձայնադարանից, որտեղ կհնչեն եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Կանցկացվեն վիկտորինաներ, որոնց ընթացքում երեխաները կկարողանան ստուգել իրենց երաժշտական գիտելիքները։

Հեքիաթի սրահում մանուկները կդիտեն գրադարանի տիկնիկային թատրոնի բեմադրած «Ճշմարտախոս Սվենը» տիկնիկային ներկայացումը՝ հիմնված դանիական ժողովրդական հեքիաթի վրա:

Նախադպրոցական և 1-4-րդ դասարանցիների սպասարկման սրահում բարձրաձայն ընթերցանության ընթացքում երեխաները կունկնդրեն Վիլհելմ Հաուֆի «Փոքրիկ Մուքը» հեքիաթը՝ միտված ընթերցասիրության խթանմանը։ Նույն սրահում տեղի կունենա նաև բաց դաս «Եվրոպական գրական ու մշակութային ժառանգությունը» թեմայով։ Զրույցների և տեսանյութերի միջոցով երեխաները կծանոթանան եվրոպական գրականությանը, պատմությանը և մշակույթին։

Օտարալեզու գրականության սրահում գերմաներեն լեզվով մանկապատանեկան պատմվածքների ընթերցումն ու քննարկումը երեխաներին կտեղափոխի եվրոպական գրականության աշխարհ:

Ճեմասրահում կցուցադրվեն Սպիտակ և Աչաջուր բնակավայրերում «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի մասնակից երեխաների «Մշակութային երկխոսություն» խորագիրը կրող նկարազարդումները: Այս նկարազարդումներն արտահայտում են երեխաների՝ արվեստի շուրջ ունեցած ընկալումներն ու ստեղծագործական հմտությունները:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել