Կանաչ գրադարանից դեպի կանաչ մոլորակ

31.10.2026

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը COP17-ի շրջանակում մասնակցում է Կանաչ գոտում կազմակերպվող միջոցառումներին՝ ներկայացնելով իր բնապահպանական նախաձեռնություններն ու «Կանաչ գրադարանից դեպի կանաչ մոլորակ» խորագիրը։

💚Այսօր գրադարանի ներկայացուցիչները ներկայացրել են տեսանյութ, որտեղ ցուցադրվել են բնապահպանական մարտահրավերները, կանաչ գրադարանների գաղափարները, բնապահպանական ծրագրերում գրադարանների դերակատարումը։

💚«Կանաչ գրադարանից դեպի կանաչ մոլորակ» խորագրով տեսանյութում ցուցադրվեց, թե ինչպես է գրադարանը ձգտում համապատասխանել ժամանակակից կանաչ գրադարանի չափանիշներին՝ համադրելով էկոլոգիական կրթությունը, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքն ու համայնքային ներգրավվածությունը։

💚Կանաչ գրադարանը պարզապես գրքերի պահպանման վայր չէ, այլ միջավայր է, որտեղ բնապահպանական գաղափարները դառնում են ամենօրյա գործունեության մաս։ Մանկական խաղերի, հեքիաթների և կրթական ծրագրերի միջոցով երեխաների մեջ ձևավորվում է բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք։ Այսպիսով գրադարանի նպատակն է խնայել ռեսուրսները և նպաստել հասարակության շրջանում էկոլոգիական մտածողության ձևավորմանը։

🌳💚Միջոցառման ընթացքում ցուցադրվել է «Անձնվեր ծառը» խորագրով ստվերային ներկայացումը, տաղավարների մոտ շրջող երեխաների համար ընթերցվել է համանուն պատմվածքը, ապա եղել է քննարկում։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել