Ավարտվեց ևս մեկ եռօրյա վերապատրաստման դասընթաց

10.07.2026

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց ևս մեկ եռօրյա վերապատրաստման դասընթացը։ Այս անգամ գրադարանը հյուրընկալել էր Վայոց Ձորի մարզի դպրոցական գրադարանավարներին։

👥Դասընթացն անցավ հետաքրքիր և հագեցած։ Մասնակիցները տեսական և պրակտիկ գիտելիքներ ստացան գրադարանային ֆոնդի համալրման և մշակման գործընթացների մասին, սովորեցին գրականության գրանցման ու հաշվառման կարգը, իմացան, թե ինչպես է պետք կազմակերպել գրացուցակները, ինչպես նաև ծանոթացան գրադարանի էլեկտրոնային տեղեկատվական աշխատանքներին։

📌Գրադարանավարները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ընթերցողների սպասարկման կազմակերպման առանձնահատկություններին, քննարկեցին դպրոցական գրադարանների և ուսուցչական կազմի համագործակցության կարևորությունը։ Ծանոթացան մեթոդական ձեռնարկներին և ուղեցույցներին, քարտային, էլեկտրոնային և այյբենական քարտարաններին։ Բանախոսի հետ քննարկեցին սոցիալական ցանցերի կիրառումը։

📊Եղավ նաև փորձի փոխանակումը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանի ղեկավարի հետ, դասընթացի ընթացքում մասնակիցներն ունեցան գործնական աշխատանքներ, հարց ու պատասխաններ, ինտերակտիվ քննարկումներ:

📈Գրադարանավարները ձեռք բերեցին կարևոր գիտելիքներ, որոնք աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ։

📜Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել