Թատերական բեմականացում նվիրված Գիտելիքի օրվան

12.09.2022

Սեպտեմբերի 8-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ գիտելիքի, գրքի և դպրության օրվան նվիրված «Ընդառաջ գիտելիքին» խորագրով թատերական բեմականացում:

Գրադարանի ակտիվ ընթերցողները հյուրերին պատմեցին աշխարհի ամենատարբեր գյուտերի ու հայտնագործությունների, երաժշտության ու թատրոնի ստեղծման պատմության մասին, ներկայացրեցին փաստեր տիեզերքի, եղանակային երևույթների մասին, կարդացին հանելուկներ:

Ընդգծելով գիտելիքի կարևորությունը’ երեխաները նշեցին, որ կրթվելու ու զարգանալու ամենաառաջին ու անփոփոխ ճանապարհը գիրք ընթերցելն է:

Գիտելիքի օրը գրադարանի տարբեր սպասարկման սրահներում անցկացվեց զրույցների շարք նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան. սրահներում ներկայացված էին գրքային ցուցահանդեսներ:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել