«Գրքերի ապահով աշխարհում». վերապատրաստման դասընթաց գրադարանավարների համար

19.08.2026

📕 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը՝ «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ի հետ համագործակցությամբ, հայտարարում է «Գրքերի ապահով աշխարհում» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված գրադարանավարների համար։

📒 Դասընթացը նվիրված է գրքի և ընթերցանության միջոցով երեխաների համար ապահով, աջակցող և ներառական միջավայրերի ստեղծմանը։ Մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու գրքի և ընթերցանության ներուժը՝ որպես երեխաների հետ աշխատանքի, նրանց հուզական աջակցության և ապահով տարածքի ձևավորման կարևոր գործիքների։

📆Դասընթացի օրերը՝ 2026 թ. սեպտեմբերի 7–9

⏰ Ժամը՝ 10:00–17:00

💁‍♀️Դասընթացավար՝ Էլլա Բերթհուդ (Անգլիա)

📍 Անցկացման վայրը՝ ք. Երևան, Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան)

📘 Դասընթացը կհամադրի միջազգային փորձն ու գործնական մեթոդները՝ գրադարանավարներին հնարավորություն տալով ձեռք բերել նոր գիտելիքներ և կիրառական գործիքներ՝ իրենց համայնքներում երեխաների համար ավելի ապահով, աջակցող և ներառական գրադարանային միջավայր ստեղծելու համար։

📌 Դասընթացին մասնակցության պայմաններին ծանոթանալու և գրանցվելու համար գրեք մեր էջին անձնական նամակով կամ զանգահարեք՝ +374 60 27 11 31 հեռախոսահամարով։

📍 Դասընթացի ավարտին տրվում է վկայական:

📌 Տեղերը խիստ սահմանափակ են:

Ծրագրին կարող եք ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղումով


Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել