Դարձ առ գիրք

2012թ. Հայկական գրատպության 500 ամյակին և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք իրադարձություններին ընդառաջ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնած առաջին խոշոր ծրագիրը 2010թ. հոկտեմբերին ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում մեկնարկած, առայժմ տարածաշրջանում աննախադեպ, «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային փառատոնն է, որը միտում ունի հանրության ուշադրությունը հրավիրել գրքի և մանկապատանեկան ընթերցանության խնդիրների վրա: Ամենամյա փառատոնը 2010-2012 թթ. իրականացվել է Հայկական գրատպության 500 ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո: Փառատոնի կազմակերպիչներն են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և «Հայ գրքի կենտրոն» ՀԿ-ն: Բազմաբնույթ միջոցառումներով` գրքի տոնավաճառներ, ցուցահանդեսներ, թեմատիկ սեմինար-քննարկումներ, կլոր սեղաններ, գրքի հետաքրքիր ձևավորման վարպետության դասեր, շնորհանդեսներ, բացօթյա տարաբնույթ ակցիաներ, պատկերապատումներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ հեքիաթապատումներ, թատերական ներկայացումներ, արվեստի ֆիլմերի ցուցադրություններ… Ամենամյա փառատոնը միտված է նպաստելու ՀՀ-ում մանկապատանեկան ընթերցանության խթանմանը, գրքարվեստի ու գրատպության մշակույթի զարգացմանը: Փառատոնին մասնակցում են տարբեր երկրների արվեստագետներ, գրողներ, հրատարակիչներ: Հայ և արտերկրի գրողների, քննադատների, թարգմանիչների ու հրատարակիչների միջավայրում բաց քննարկումները ի հայտ են բերում ոլորտում առկա խնդիրները: Փառատոնը տարբեր ազգերի ու մշակույթի մարդկանց փոխառնչությունների, գրքի և ընթերցանության շուրջ համախմբվելու հնարավորություն է ստեղծում: Փառատոնի ակնառու ձեռքբերումներից է Անդերսենի՝ «Փոքր նոբելյան» մրցանակի հիմնադիր IBBY միջազգային կազմակերպությանն անդամագրումը, որը մշակում է մանկական գրքի քաղաքականությունն ամբողջ աշխարհում: Անդամագրումը հնարավորություն է ստեղծել համատեղ ծրագրերի միջոցով գործնականում ինտեգրվելու համաշխարհային մշակութային միջավայրին: Փառատոնի միջոցառումները տարբերակված են բնույթով և առաջնային նպատակներով, մասնակիցների տարիքային ընդգրկումով: Ամենազանգվածայինը բացօթյա ակցիաներն ու տոնավաճառներն են, ամենասիրվածը՝ հեքիաթապատումները, ամենաակտուալը՝ քննարկումներն ու վարպետության դասերը…
Գիտակցելով, որ փառատոնի շարունակականության և արդյունավետության երաշխիքը մեծ և մշտական լսարան ունենալն է, աշխատանք է իրականացվում փառատոնի աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ:

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել