Գրադարանն իրականացնում է.
1. գրադարանային-տեղեկատվական սպասարկում՝ ըստ տարիքային առանձնահատկության շերտավորված սրահների առձեռն ֆոնդերի միջոցով
2. միջգրադարանային բաժնույթի սպասարկում
3. համացանցային ռեսուրսների սպասարկում
4. գրադարանային հավաքածուի սպասարկում էլեկտրոնային շտեմարանի միջոցով
5. տեղեկատվական աղբյուրների որոնում
6. տեղեկատու-մատենագիտական աշխատանքներ
7. հոգեբանի ծառայություն
8. տեսողական խնդիրներ ունեցող երեխաների սպասարկում «Արև» ծրագրով
9. էքսկուրսիաների, հեքիաթապատումների, ցուցահանդեսների կազմակերպում (գրադարանում)
10. գրադարանային (մշակութային) միջոցառումների կազմակերպում
Գրադարանից օգտվողների պարտականությունները.
ա/ օգտվողները պարտավոր են հետևել գրադարանի ծառայություններից և գրադարանային հավաքածուից օգտվելու կանոններին
բ/ գրադարանի հավաքածուի կամ այլ գույքի վնասի դեպքում օգտվողը պետք է վերականգնի հավաքածուն, գույքը կամ փոխհատուցի նրանց շուկայական արժեքի չափով
Գրադարանային հավաքածուներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում օգտվողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Ծառայություններ
Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

Մարկ Լեւի — Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը

Անուշավան Պողոսյան — Փոթորկից առաջ

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

Հովիկ Մխիթարյան — Սքանչելին; Էդգար Թաթիկյան — Ձնեմարդը

Երվանդ Օտյան — Ընկ. Բ Փանջունի

Սիդնի Շելդոն – Հրեշտակների ցասումը