Նոյեմբերի 2-ին գրադարանի փոքրիկ հյուրերը երևակայական ճամփորդություն ունեցան դեպի Փարիզ: Օտարալեզու գրականության բաժնում կազմակերպվել էր ցերեկույթ՝ ծանոթացնելու երեխաներին Ֆրանսիայի մայրաքաղաքի գողտրիկ ու հիշարժան անկյուններին. Էյֆելյան աշտարակ, Փարիզի Դիսնեյլենդ, Աստերիքսի այգի, Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոն, Ստրավինսկու շատրվաններ, Մոգություն թանգարան, Ձմեռային կրկես, Փարիզի կենդանաբանական այգի: Երեխաները բացահայտեցին այս բոլոր վայրերի ստեղծման պատմությունը, դրանց հետ կապված հետաքրքիր դիպվածներ լսեցին: Պարզվեց՝ աշխարհի ամենից մեծ օդապարիկը գտնվում է Փարիզում, որը թույլ է տալիս վայելել Փարիզը երկնքից իր ամբողջ գեղեցկությամբ:
Միջոցառմանը չշրջանցեցին նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականին: Երեխաները խոսեցին հավաքականի կազմում խաղացող իրենց կուռքերի մասին: Հանդիպումն ավարտվեց գույների և ներկայացված տեսարժան վայրերի վերաբերյալ ինտերակտիվ վիկտորինայով: