Ավարտվեց Ազգային գրադարանային շաբաթըԶրույց-քննարկումներ ժամանակակից գրողների, հանդիպումներ 20-րդ դարի գրողների հարազատների հետ, երաժշտական ցերեկույթներ: Մեկ շաբաթ շարունակ՝ ապրիլի 18-25-ը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացված Ազգային գրադարանային շաբաթի շնորհիվ հայ ընթերցողները հնարավորություն ունեցան մշակութային հագեցած օրերի մասնակիցը դառնալ: Շաբաթն իրականացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2002թ.-ից սկսած, որին մասնակցող գրադարանների քանակը տարեցտարի ավելանում է: Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում բանաստեղծներ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակին և Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված գրական ցերեկույթի հյուրերն էին նրանց հարազատները՝ Դավթյանի դուստրը՝ Հասմիկ Դավթյանը, թոռնուհին ու ծոռնուհին, և Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը։ Ցերեկույթներ են անցկացվել նաև նվիրված բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 310-ամյակին և միջնադարյան հոգևորական, աստվածաբան Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» չափածո աղոթքների ժողովածուի ստեղծման 1020-ամյակին: Ֆրանսիացի հանրահայտ գրողներ Ալեքսանդր Դյումայի և Վիկտոր Հյուգոյի ծննդյան 220-ամյակների շրջանակում էլ գրադարանում կազմակերպվել է գրքային ցուցահանդես: Գրադարանի այցելուները այս օրերին հանդիպել են ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանի հետ: Հեղինակի հետ զրուցել են նրա «Ռեզիդենտը» և «Թակարդ» փաստագրական վեպերի շուրջ: Անց է կացվել նաև մեկ այլ ժամանակակից հեղինակի՝ Սյունե Սևադայի «Կախվածություն» վեպի շուրջ քննարկումը: Շաբաթի ընթացքում կազմակերպվել են նաև հայ ժամանակակից գրողների գրքային ցուցահանդեսներ, երաժշտական կոլեկտիվ ունկնդրումներ, հեքիաթապատումներ գրադարանում և գրադարանից դուրս՝ Վայոց Ձորի մարզային գրադարան այցի շրջանակում:
Ավարտվել է Ազգային գրադարանային շաբաթը
26.04.2022
Կարդացեք Նաև
Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը
Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ
Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը
Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը
Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր
Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից
Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը