Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Ամառային դպրոցը»՝ կրթական և մշակութային բազմաբովանդակ ծրագրով

01.08.2026

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունիսի 1-ից մեկնարկել և մինչև օգոստոսի 31-ը շարունակվելու է ամառային դպրոցը, որը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար։Ծրագրի նպատակն է ամառային արձակուրդի ընթացքում երեխաների համար ստեղծել կրթական, մշակութային և ստեղծագործական բազմաբովանդակ միջավայր։Ամառային դպրոցի շրջանակում երեխաները մասնակցում են գրական, կրթական, մշակութային և ստեղծագործական տարբեր նախաձեռնությունների։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից են նաև մշակութային հաստատություններ այցելությունները։


Մասնակիցներն արդեն այցելել են Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Գեղագիտության ազգային կենտրոն, Մարտիրոս Սարյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարաններ, ինչպես նաև Տիկնիկային թատրոն։Այցերի և կրթական ծրագրերի ընթացքում երեխաները ծանոթացել են Հայաստանի պատմությանը, մշակույթին և արվեստին, հայ անվանի մշակութային գործիչների կյանքին ու ստեղծագործությանը։ Այցերից հետո նախատեսված են նաև գործնական և ստեղծագործական պարապմունքներ, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն են ստանում ձեռք բերած գիտելիքները կիրառել ստեղծագործական աշխատանքներում։


Ամառային դպրոցի շրջանակում կազմակերպվում են նաև հանդիպումներ ժամանակակից հայ մանկագիրների հետ։ Գրադարանում երեխաներին այս ընթացքում հյուրընկալվել են Արփի Մաղաքյանը, Լիլիթ Ալթունյանը, Կարինա Վիվի Նաջարյանը և Աննա Իսաբեկյանը։ Հանդիպումների ընթացքում հեղինակները երեխաներին ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, գրքերի ստեղծման պատմությունները, հերոսներին և ստեղծագործական ճանապարհը։ Երեխաները հնարավորություն են ունեցել քննարկելու ընթերցած գրքերը, հարցեր ուղղելու հեղինակներին, ներկայացնելու սեփական գաղափարներն ու տեսակետները և ընթերցելու գրական հատվածներ։Ամառային դպրոցի շրջանակում երեխաները կարդում և քննարկում են հեքիաթներ ու գրքեր, մասնակցում նկարչության, ձեռագործության, երաժշտության և թատրոնի պարապմունքների, ստեղծագործական աշխատանքների, ինչպես նաև ինտելեկտուալ և զարգացնող խաղերի։

Առանձին թեմատիկ հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթանում են բնությանը և շրջակա միջավայրին, տարբեր երկրների, ժողովուրդների և մշակույթների առանձնահատկություններին։ Ծրագրում ներառված են մուլտֆիլմերի դիտումներ և դրանց շուրջ քննարկումներ, ճանաչողական առաջադրանքներ և թիմային խաղեր։Ամառային դպրոցում կրթությունն ու ժամանցը համատեղվում են՝ երեխաների համար ձևավորելով հետաքրքիր և ստեղծագործական միջավայր, որտեղ նրանք հնարավորություն ունեն կարդալու, բացահայտելու, սովորելու, ստեղծագործելու և շփվելու հասակակիցների հետ։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել