Համառուսաստանյան Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության պետական գրադարանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մշակույթի թելեր» միջազգային ստեղծագործական մրցույթի հայտերի ընդունումը:
Մրցույթն ուղղված է տեղական ինքնության պահպանմանը, մշակութային պատկանելիության գիտակցմանը և մշակութային ինքնարտահայտմանը, երիտասարդ սերնդի շրջանում սեփական արմատների նկատմամբ հարգանքի դրսևորմանը և միջազգային մակարդակով «փոքր հայրենիքը» ներկայացնելու կարողության զարգացմանը։
Նպատակն է հանրայնացնել մասնակից երկրների մշակութային ու պատմական ժառանգությունը:
Կարող են մասնակցել 14-35 տարեկան անհատներ:
Հայտերն ընդունվում են 3 անվանակարգում՝
— Լավագույն էսսե. ներկայացվում է ինքնատիպ էսսե (ծավալը 3000-10000 նիշ, ներառյալ միջակայքերը).
— Լավագույն մեդիա նախագիծ. ներկայացվում է տեսահոլովակ կամ անիմացիոն ֆիլմ, տևողությունը 1-3 րոպե; ինտերակտիվ քարտեզ բաղկացած 3-7 օբյեկտից
— Լավագույն վիզուալ նախագիծ. ներկայացվում է լուսանկար (առնվազն — 250dpi); նկար (թվայնացված պատճենը կամ համակարգչային գրաֆիկական պատկերը առնվազն — 250dpi), կոլլաժ, պլակատ, մուդբորտ (բաղկացած 3-10 նկարներից): Նկարը և պլակատը կարող են ստեղծվել նեյրոցանցի միջոցով, վերջինիս դեպքում գնահատման համար նախօրոք պետք է ուղարկել համառոտ տեղեկույթ կիրառված արհեստական բանականության ցանցի վերաբերյալ:
Աշխատանքները կարող են ընդգրկել մեկ կամ մի քանի թեմա.
մասնակցի հայրենիքի
- տեսարժան վայրերը.
- սովորույթները և ավանդույթները, տեղական տոները.
- ժողովրդական արվեստներն ու արհեստները
- խոհանոցային ավանդույթները.
- ստեղծագործական և մտավոր ժառանգությունը.
- տեղական մշակութային և կրթական հաստատությունները (գրադարաններ, թանգարաններ, համալսարաններ և այլն).
- «կենդանի խոսք»՝ լեզվական ժառանգության ինքնատիպությունը ներկայացնող արտահայտություններ (ասացվածքներ, թևավոր մտքեր և այլն).
- ավանդական ազգային տարազը.
- տեղական նյութական կամ ոչ նյութական մշակութային ժառանգության այլ առարկաներ։
Աշխատանքը (կամ դրա նկարագրությունը) ներկայացվում է երկու լեզվով, որից մեկը պետք է լինի մասնակցի երկրի պաշտոնական լեզուն: Երկրորդը կարող է լինել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից որևիցե մեկը (անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն):
Մրցույթին ընդունվում են միայն բնօրինակները:
Հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու Համաշխարհային լեզուների փառատոնի ծրագրին, որը կանցկացվի 2024 թ. օգոստոսին Մոսկվայի արտասահմանյան գրականության գրադարանում 3 օր շարունակ։ Հաղթողների կեցության և մշակութային ծրագրի ծախսերը հոգալու է նշված գրադարանը։
Մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ հաղթողները կպարգևատրվեն: Լավագույն աշխատանքները կհրապարակվեն նախաձեռնող գրադարանի կայքում և «Մշակույթի դեսպաններ» ժողովածուում:
Հայտերի ընդունումը կատարվում է էլեկտրոնային տարբերակով՝ artlab@libfl.ru հասցեին, մինչև ապրիլի 30-ը: Մրցույթին մասնակցելու ռուսալեզու և անգլալեզու հայտը և լրացուցիչ տեղեկությունները կարող եք գտնել https://drive.google.com/drive/folders/1xOJHgjFxPV zGZpG60KiqgLiJfGTDBjOt?usp=drive_link հղումով: