Գարնանային դպրոց. հայտարարություն

17.03.2022

Սիրելի՛ դպրոցականներ և ծնողներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ մարտի 21-ից մինչ ապրիլի 1-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գործելու է «Գարնանային ճամբար»՝ նախատեսված 6-13 տարեկան երեխաների համար:
Գարնանային ճամբարի ծրագրում ներառված ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացները հնարավորություն կընձեռեն ձեր երեխաներին առավել հետաքրքրիր և հագեցած անցկացնել իրենց երկշաբաթյա գարնանային արձակուրդները, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև նոր ընկերներ:
Դպրոցը գործելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00:
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար կարող եք գրել գրադարանի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 060-271-131:
Սիրով սպասում ենք

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Մարկ Լեւի — Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը

book title

Անուշավան Պողոսյան — Փոթորկից առաջ

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Հովիկ Մխիթարյան — Սքանչելին; Էդգար Թաթիկյան — Ձնեմարդը

book title

Երվանդ Օտյան — Ընկ. Բ Փանջունի

book title

Սիդնի Շելդոն – Հրեշտակների ցասումը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել