Գրադարանում ևս մեկ անգամ կարևորվեց արևմտահայ գրողների դերը հայ գրականության զարգացման գործում

31.05.2023

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը: Մայիս ամսվա ընթացքում գրադարան այցելած երեխաները մասնակից դարձան արևմտահայ պոեզիայի բարձրաձայն ընթերցումների, գրքի քննարկումների, գրական հանդիպումների, զրույցների և ցուցահանդեսների: 2010թ.-ից արևմտահայերենը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը: Գիտակցելով վտանգված լեզուն պահպանելու գործում յուրաքանչյուր մշակութային կենտրոնի դերն ու նշանակությունը՝ գրադարանը ստանձնել էր

արևմտահայ գրական ժառանգությունն ու արևմտահայերեն լեզուն երեխաների համար նորովի բացահայտելու առաքելությունը: 
Միամսյակի շրջանակում գրադարան այցելած երեխաների

ն ներկայացվել են Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Սիամանթոյի, Վահան Թեքեյանի ու Վահե Քաչայի ստեղծագործությունները, դրանցում հայրենիքի գովերգման գրական մոտեցումները, կարևորվել է գրողների՝ մանկավարժական ու հասարակական գործունեությամբ զբաղվելը: Գրադարանի այցելուները հանդիպել են «Զարմանահրաշ հայ կանայք» գրքի համահեղինակներ Գայանե Աղաբալյանի ու Էլմիրա Այվազյանի հետ, ովքեր պատմել են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածներում ապրած արևմտահայ ու սփյուռքահայ ազդեցիկ կին գործիչների մասին, օրինակ բերել նրանց նվիրվածությունը՝ ազգային արժեքների պահպանման գործում:
Միամսյակի շրջանակում գրադարանում երեխաները նաև ունկնդրել են հայրենասիրական երգեր ու արևմատահայերեն հեքիաթապատումներ:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել